Առողջ կին
Նախադաշտանային համախտանիշ

Ընդունված է կարծել, որ բոլոր կանայք էլ տառապում են նախադաշտանային համախտանիշով(ՆԴՀ), ինչը ենթադրում է նյարդային երևույթներ, տրամադրության անվերահսկելի փոփոխություններ:
Իրականում նախադաշտանային ցիկլը ֆիզիկական ու զգացմունքային դրսևորումների համալիր է, որոնց իրական պատճառը մինչ օրս պարզված չէ: Նյարդայնությունից ու տագնապալի վիճակներից բացի, նախադաշտանային համախտանիշն ունի նաև ֆիզիկական դրսևորում. ցավ կրծքում ու փորի ստորին հատվածում: Շատ կանայք այդ շրջանում նույնիսկ աշխատունակությունն են կորցնում ու ստիպված են հանգստյան օր վերցնել:
Նախադաշտանային համախտանիշի առաջացման ռիսկի գործոններից են վահանաձև գեղձի հիվանդությունները, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, վիտամինների պակասը, սթրեսներն ու ջուր-աղային փոխանակության խանգարումները: Բացի այդ, ընդունված է համարել, որ նման խնդիրներ ունենում են մեծ քաղաքներում բնակվող ու մտավոր գործունեությամբ զբաղվող կանայք:
Կարծիք կա նաև, որ ՆԴՀ-ն բուժելու համար բավարար է կենսակերպը փոխել, կարգավորել աշխատանքի ու հանգստի ռեժիմը, զբաղվել ամենօրյա ֆիզիկական աշխատանքով: Ճիշտ սնվել. առատորեն վիտամիններ (մթերքի տեսքով) ընդունել, սուրճի, ալկոհոլի, աղի, շոկոլադի օգտագործումը սահմանափակել, ինչը ևս կթեթևացնի վիճակը, բացի այդ, պետք է սովորել դիմակայել սթրեսային իրավիճակներին:
Կրկին նշենք, որ ՆԴՀ-ի առաջացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն: Հավանական է, որ այն կապված է պարբերական հորմոնալ փոփոխությունների հետ: Դաշտանից 2-12 օր առաջ օրգանիզմում սկսվում է էսթրոգեն ու պրոգեստերոն հորմոնների փոխազդեցությունը: Էստրոգենների ավելցուկը հանգեցնում է օրգաններում ու հյուսվածքներում հեղուկի կանգի և այտուց է առաջացնում, ուռչում են կրծքագեղձերը, ինչն իր հերթին ցավագին երևույթ է: Գլխուղեղի վրա Էսթրոգենների ազդեցությունից առաջանում են նյարդաէմոցիոնալ փոփոխություններ` ագրեսիա կամ ընկճախտ, հուզառատություն, գրգռվածություն կամ կռվազանություն:
Մեկ այլ տեսություն հիմնված է այն համոզմունքի վրա, որ ՆԴՀ-ն կապված է պրոլակտին հորմոնի բարձր մակարդակով: Այս նյութն օրգանիզմում հեղուկի ու նատրիումի կանգ է առաջացնում, ինչն էլ իր հերթին կրկին այտուցի պատճառ է դառնում: Ստացվում է, որ ինչ պատճառ էլ ունենա ՆԴՀ-ն, հետևանքը նույնն է` այտուց ու ցավ, և դրա բուժման համար (այն իսկապես էլ բուժում է պահանջում ) հարկավոր է նվազեցնել այտուցը դեղորայքային, մասնավորապես` բուսական հիմքով միջոցներով:
Ի վերջո, բոլոր կանայք պետք է հիշեն, որ այդ վիճակը կարելի է վերացնել համապատասխան բուժումով: Իսկ տղամարդիկ պետք է համբերատար ու խելամիտ լինեն:
Տղամարդու տեսանկյունից
Ամեն ամիս կանայք օրեր են ունենում, երբ ներքին հակասությունները գագաթնակետին են հասնում: Տիտանական ջանքեր են հարկավոր նման դեպքերում հավասարակշռությունը պահպանելու համար: Ամեն անգամ կնոջ հոգեկանը փոփոխվում է, շեղվում, ու հետզհետե կնոջ համար ավելի ու ավելի դժվար է դառնում չափի մեջ լինել ու այս աշխարհում բավարարություն գտնել: Բժշկագիտության մեջ այն, ինչ նկարագրվում է որպես ՆԴՀ, զերծ է փիլիսոփայական հիմնավորումից, ուստի կանանց կողքին ապրող տղամարդիկ դժվարանում են հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում կնոջ մեջ: Կանայք մի քանի օր իրենք իրենց կորցնում են, դառնում բոլորովին այլ մարդ, փոփոխվում է վերաբերմունքը սովորական բաների նկատմամբ, ու տղամարդկանց համար դառնում են անկանխատեսելի:
Գլխավորը` փոքրիշատե հասկանալ, գիտակցել նման փոփոխություններն ու պատրաստ լինել այդ օրերին նրանց վարքագծին ճիշտ արձագանքելուն: Պետք է հիշել, որ այդ օրերին կանայք ենթագիտակցորեն օգնություն են փնտրում տղամարդկանց մեջ ու դրան ի պատասխան կոպտություն ու օտարացում զգում:
Կանանց կրիտիկական օրերը միայն հորմոնալ հավասարակշռության փոփոխություն չեն: Ավելի պարզ բացատրություն կա: Կինն այդ օրերին դուրս է գալիս մեր սովորական աշխարհից: Դա է պատճառը, որ նա դժվարանում է շփվել այլ մարդկանց հետ, որոնք շարունակում են մնալ սովորական իրականության մեջ: Տղամարդիկ հոգևոր տեսանկյունից ավելի սահմանափակ են, քանի որ նրանց առջև փակ են այդ խորհրդավոր դռները` գիտակցության այլ վիճակները: Ուրեմն, եթե ցանկանում եք թեթևացնել ձեր կնոջ «տառապանքները», դժվար օրերին եղեք նրանց կողքին:

|
Կարդացեք նաև

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...


Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...


Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...


Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն